Մարկուս Ռեշֆորդը դիմել է «Էվերթոն» տեղափոխված Վան դե Բեկին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դիմել է կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին, ով մինչև մրցաշրջանի ավարտը ժամկետով վարձավճարով տեղափոխվել է «Էվերթոն»։

«Եղբայր, գնա և ցույց տուր նրանց, թե ինչի ես դու ընդունակ», – գրել է անգլիացին թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Էվերթոնը» կվճարի հոլանդացի ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը վարձակալության պայմանագրի ժամկետի ընթացքում, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդին» գումար կվճարի վարձակալության համար: