Աշխարհի լավագույն հարձակվողը՝ ըստ Ռոնալդոյի

Բրազիլիայի հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե իր կարծիքով ով է այս պահին աշխարհի լավագույն հարձակվողը:

«Բենզեման, դրանում կասկած չկա: Նրանից հետո Լևանդովսկին է։ Հոլանդը կլինի համար առաջինը, բայց այս երկուսը նրանից լավն են այս պահին։

Մբապպեն նույնպես շատ ուժեղ է։ Կարդացի, որ նա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով։ Մենք հաստատ սխալ ժամանակաշրջանում էինք խաղում»,- ասել է Ռոնալդուն Twitch-ի եթերում: