Հայտնի է, թե Զինեդին Զիդանն ինչու չի այս մրցաշրջանում գլխավորել ՊՍԺ-ն

Զինեդին Զիդանը կարող էր այժմ լինել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը, եթե փարիզյան ակումբը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում չհանդիպեր Մադրիդի «Ռեալի» հետ։

Téléfoot-ի լրագրող Ժուլիեն Մենարդը հայտնում է, որ հենց ՊՍԺ-ի դիմակայությունն է Զիդանի նախկին ակումբի հետ խոչընդոտ հանդիսացել ֆրանսիացի մասնագետի նշանակման համար։

Նշվում է, որ «Ռեալի» հետ դիմակայությունում ֆրանսիական գրանդի պարտության դեպքում Զիդանի նշանակումն անխուսափելի կլինի: