«Բարսելոնան» կխզի պայմանագիրը ակումբի հարձակվողներից մեկի հետ

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն կարող է հեռանալ ակումբից։

Diario Sport-ի լրագրող Ալբերտ Ռոջերը հայտնում է, որ կատալոնացիները դիտարկում են ֆրանսիացուն Carta de libertad շնորհելու հարցը, որը վկայում է  ֆուտբոլիստի որակազրկման մասին:

Ըստ էության, դա կնշանակի խզել Դեմբելեի պայմանագիրը ակումբի հետ՝ թույլ տալով նոր ակումբին պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ՝ առանց «Բարսելոնային» փոխհատուցում վճարելու: