«Բարսելոնան» չի կարողանա հայտավորել թիմի նորեկներից մեկին

«Բարսելոնան» չի կարողանա թիմի բոլոր նորեկներին ընդգրկել Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակում։

Ձմռանը կատալոնական ակումբին միացան Դանի Ալվեսը, Ֆերան Տորեսը և Ադամա Տրաորեն։ Շուտով ավարտին կհասցվի, նաև Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերը։

ՈւԵՖԱ-ի կանոնների համաձայն՝ «Բարսան» կարող է հայտավորել  առավելագույնը  երեք նորեկի:

Ինչպես նշում է As-ը, թիմում անպայման կընդգրկվեն Ֆերան Տորեսը, և Դանի Ալվեսը։ Այսպիսով, «կապտանռնագույնները» կկարողանան հայտավորել կա՛մ Օբամեյանգին կա՛մ Տրաորեին։