«Բարսելոնայի» փոխնախագահը պատմել է, թե ինչքան գումար է խնայել ակումբը

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է այն միջոցների մասին, որոնք ակումբի նոր ղեկավարությանը հաջողվել է խնայել վերջին շրջանում։

«Վերջին ամիսներին, մինչև երեկ և ներառյալ, մենք խնայել ենք 159 միլիոն եվրո աշխատավարձերի ֆոնդից», – ասել է Ռոմեուն:

«Բարսելոնայի» նոր ղեկավարությունը՝ նախագահ Ժոան Լապորտայի գլխավորությամբ, կատալոնական ակումբում աշխատում է 2021 թվականի մարտի 7-ից։ Նախկինում նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Խոսեպ Բարտոմեուն։