Քրիստիան Էրիկսենը դիմել է «Բրենթֆորդի» երկրպագուներին

Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը «Բրենթֆորդի» հետ պայմանագիր կնքելուց հետո դիմել է անգլիական ակումբի երկրպագուներին։

«Ողջույն, սա Քրիստիան Էրիկսենն է: Ուրախ եմ հայտարարել, որ այժմ «Բրենթֆորդի» ֆուտբոլիստ եմ։

Չեմ համբերում, թե երբ եմ սկսելու աշխատանքը: Հուսով եմ՝ շատ շուտով տեսնել բոլորիդ»,- ասել է Էրիկսենը «Բրենթֆորդի» թվիթերյան էջում հրապարակված տեսաուղերձում։

https://twitter.com/BrentfordFC/status/1488063196699185157