Կիլիան Մբապպեն համաձայնել է տեղափոխվել «Ռեալ»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է գերմանական Bild պարբերականը։

Հաղորդվում է, որ Ֆրանսիայի հավաքականի ռմբարկուն տարեկան կվաստակի 50 մլն եվրո և այդպիսով կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Ըստ աղբյուրի՝ Մբապպեն արդեն հրաժարվել է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որն ավարտվում է հունիսին։ Սպասվում է, որ ամռանը 23-ամյա խաղացողն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «արքայական» ակումբին: