«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է այն իրավիճակը, որում հայտնվել է վինգեր Ուսման Դեմբելեն՝ չցանկանալով երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։
«Ֆուտբոլը բիզնես է, որտեղ մեծ փողեր են պտտվում, և բոլորը պաշտպանում են իրենց շահերը։
Ես հասկանում եմ երկու կողմերին էլ. Նրանք պետք է գտնեն լավագույն լուծումը»,- ասել է Պիկեն Twitch-ի հեռարձակման ժամանակ: