Պաշտպան Ժերար Պիկեն ասել է, որ փորձում է համոզել եզրային հարձակվող Վինիսիուսի Ժունիորին տեղափոխվել «Բարսելոնա»:
«Վինսիու՞սը: Ես փորձեցի համոզել նրան միանալ «Բարսելոնային»»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Բրազիլացի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ 2021/22 մրցաշրջանում 21-ամյա վինգերը թիմի կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 15 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։