Գերմանյայի հավաքականի նախկին հարձակվողը վերադարձավ «Վոլֆսբուրգ» (լուսանկար )

«Վոլֆսբուրգը» հայտարարել է Գերմանյայի հավաքականի նախկին հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ֆուտբոլիստը «գայլերի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2023 թվականի ամառ։

33-ամյա Կրուզեն արդեն հանդես է եկել «Վոլֆսբուրգում» 2015/16 մրցաշրջանում։ Նա պաշտպանել է նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիայի», «Վերդերի» և «Ֆեներբախչեի» գույները։

Կրուզեն այս մրցաշրջանում Յունիոնի կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Image