ՈւԵՖԱ-ն Կառլո Անչելոտտիից պահանջում է մարզչական դասընթացներ անցնել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արդեն մեկ ամիս է, ինչ անօրինական է աշխատում, հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին իտալացի մասնագետի մարզչական արտոնագրի ժամկետը լրացել է։

Այժմ ՈւԵՖԱ-ն 62-ամյա մասնագետից պահանջում է, որպեսզի նա դասընթացներ անցնի և քննություն հանձնի՝ մարզչական գործունեությունը շարունակելու համար:

Հարկ է նշել, որ իր մարզչական կարիերայի ընթացքում Անչելոտտին 21 տիտղոս է նվաճել: