Պաշտոնական. Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի (լուսանկար)

«Լեգիայի» նախկին գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչը գլխավորել է Լեհաստանի հավաքականը։ Այս մասին պաշտոնապես հայտնել է Լեհաստանի ֆուտբոլային միությունը։

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ավարտը՝ երկարաձգման հնարավորությամբ։

Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականը Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճելու համար մարտին ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆում մրցելու է Ռուսաստանի ընտրանու հետ։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա Մոսկվայում՝ մարտի 24-ին։

https://twitter.com/LaczyNasPilka/status/1488119878234124293