Տիբո Կուրտուան՝ ՊՍԺ-ի հետ խաղի մասին. «Սա վաղաժամ եզրափակիչ է»

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի հետ դիմակայության մասին։

«Իմ գլխավոր երազանքը «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայում հաղթելն է: Սակայն ես տարված չեմ դրանով: Ես նվաճեցի կարևոր գավաթներ, դարձա Անգլիայի և Իսպանիայի չեմպիոն։

ՊՍԺ-ն ուժեղ մրցակից է, սա իսկական դիմակայություն է լինելու: Դա վաղաժամ եզրափակիչ կլինի: Սակայն «Ռեալը» լավ մակարդակի վրա է, և ես կարծում եմ, որ կարող է ավելի առաջ գնալ:

Այսպիսի խաղերում ամեն ինչ կորոշեն սեյվի կամ գոլի նման մանրուքները: Գլխավորը կենտրոնացած մնալն է, թիմային աշխատանքը, առողջական խնդիրներ չունենալը»,- բելգիացի ֆուտբոլիստին է ցիտում As-ը: