Ադամա Տրաորեի մեկնաբանությունը՝ «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո

«Բարսելոնայի» նորեկ Ադամա Տրաորեն կիսվել է կատալոնական ակումբ տեղափոխվելուց հետո իր զգացողություններով: «Կապտանռնագույնները» «Վուլվերհեմփթոնից» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ժամկետով վարձակալել են եզրային հարձակվողին՝ նրա տրանսֆերը գնելու իրավունքով: Իսպանացին «Բարսելոնայի» սան է և 4 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում:

«Ես չափազանց ուրախ եմ վերադառնալու համար: Իմ այստեղ մնալուց երկար ժամանակ է անցել։

Սա առանձնահատուկ պահ է ինձ համար, քանի որ շատ տարիներ են անցել, երբ ես այստեղ ելույթ ունեցա։ Ես մեծացել եմ այստեղ՝ այս քաղաքում, մեծացել եմ ընտանիքիս հետ, մեծացել եմ իմ երկրպագուների հետ։

Ես շատ ուրախ եմ, և սա յուրահատուկ պահ է։ Ես կցանկանայի այդ երջանկությունը վերադարձնել խաղադաշտ»,- ասել է Տրաորեն ակումբային հեռուստատեսությանը։