Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Իսրայել

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ժամանել է Իսրայել, որտեղ փետրվարի 1-ին և 2-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի դաշտի տեր երկրի հավաքականի հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մեր ընտրանին կհանգրվանի Բեր Շևայի «Լեոնարդո Նեգև» հյուրանոցում։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա)

Արթուր Մկրտչյան – «Երևան»

Արթուր Մելքոնյան – «Ուխտա» (Ռուսաստան)

Ռոդրիգինյո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)

Ժուլիո Զանոտտո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)

Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)

Սարգիս Մարգարյան – «Գոմել» (Բելառուս)

Վիտինյո – «Ֆորտունա Վիներ Նոյշտադտ» (Ավստրիա)

Լուկաս Ռոզենսկի – «Ալ-Թադամոն» (Քուվեյթ)

Սարո Գալստյան – «Երևան»

Գարեգին Մաշումյան – «Երևան»

Համլետ Մանուկյան – «Երևան»

Միհրան Դերմենջյան – «Երևան»

Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»

Ավելացնենք, որ հանդիպումները կկայանան Բեր Շևա քաղաքում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով՝ 20:00-ին: