Ֆրենկ Լեմպարդն այսօր կգլխավորի «Էվերթոնը»

«Էվերթոնը» համաձայնության է եկել Ֆրենկ Լեմպարդի հետ՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հարցում, տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ այսօր 43-ամյա մարզիչը պետք է պայմանագիր կնքի ակումբի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը: Լեմպարդի գլխավորած վերջին ակումբը եղել է «Չելսին», որտեղից նա հեռացել է 2021 թվականի սկզբին: