«Միլանը» նոր պայմանագիր կկնքի Տեո Էրնանդեսի հետ

«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը կերկարաձգի թիմի հետ պայմանագրի ժամկետը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

24-ամյա խաղացողի նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի աշխատավարձը տարեկան 1,5 միլիոն եվրոյից կհասնի 4 միլիոնի՝ առանց բոնուսների։ Ամենայն հավանականությամբ, իտալական ակումբը պայմանագիրը երկարաձգելու մասին կհայտարարի տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։

Նշվում է, որ «Միլանը» բանակցություններ է վարում նաև Ռաֆայել Լեանի և Իսմայել Բենասերի հետ համաձայնագրերը երկարաձգելու շուրջ։ Նրանց առաջարկվել են նույն պայմանները, ինչ Էրնանդեսին, բանակցությունները հաջող են ընթանում։