Պեդրի. «Նա հենց այնպես չէ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մեկնաբանել է կատալոնական ակումբի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխությունը։

«Ես միշտ երախտապարտ կլինեմ Լեոյին, որ նա օգնեց ինձ ինչպես խաղադաշտում, այնպես էլ իմ անձնական կյանքում: Նրա հետ խաղալը շատ հեշտ էր, Լեոն հենց այնպես չէ լավագույն ֆուտբոլիստն աշխարհում։

Եվ, իհարկե, մեզ ժամանակ էր պետք նրա բացակայությանն ընտելանալու համար։ Սակայն հիմա, կարծում եմ, մենք մեծ թիմ ենք կառուցում՝ շատ երիտասարդներով: Մենք բոլորս հնարավորություն ունենք մեկ քայլ առաջ գնալու համար»,- երիտասարդ ֆուտբոլիստին է ցիտում Marca-ն: