Հայտնի է թե ինչը կարող է ստիպել Գարեթ Բեյլին հեռանալ Մադրիդի «Ռեալից»

Վինգեր Գարեթ Բեյլը, ում պայմանագիրը նախատեսված է մինչև այս ամառ, ամենայն հավանականությամբ կլքի Մադրիդի «Ռեալը»:

32-ամյա ուելսցու ընտանիքն ու ընկերները խնդրում են նրան հեռանալ մադրիդյան ակումբից, հայտնում է Marca-ն։

Միաժամանակ նրանք ցանկանում են, որ Բեյլը արժանապատվորեն հեռանա՝ հասնելով հնարավոր ամեն ինչի և իրեն դրսևորելով «Ռեալի» կազմում։

Նշվում է, որ Բեյլը հնարավորություն ունի կարևոր դեր խաղալ Իսպանիայի Գավաթում։

Կա նաև Չեմպիոնների Լիգան, որտեղ Գարեթը կարող է իրեն դրսևորել կազմի հետ կապված խնդիրների պատճառով։