Լուիս Սուարեսը դիմել է Դիեգո Սիմեոնեին

Մադրիդի «Ատլետիկոյի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը իսպանական ակումբի հետ, եթե նրա ազգային թիմը որակավորվի 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է Marca-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա ուրուգվայցի հարձակվողը ցանկություն է հայտնել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, սակայն մասնագետն առաջարկել է սպասել ամռանը՝ այս հարցը քննարկելու համար։