Ֆելիպե Կայսեդո. «Ես «Ինտերում» եմ շնորհիվ Սիմոնե Ինձագիի»

«Ինտերի» նորեկ, հարձակվող Ֆելիպե Կայսեդոն խոսել է միլանյան ակումբ իր տրանսֆերի մասին:

«Ես շատ հուզված եմ, առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ինձագիին, ով ամեն ինչ արեց, որպեսզի ես այստեղ լինեմ։ 

Ես հպարտ եմ, որ առաջին էկվադորցի ֆուտբոլիստն եմ «Ինտերում»: Կփորձեմ արդարացնել սպասելիքները»,- Կայսեդոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը և Ինձագին միմյանց հետ աշխատել են «Լացիոյում»: