Նեյմարի շրջապատը վստահ է, որ բրազիլացին կվերականգնվի մինչև «Ռեալի» դեմ խաղը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մոտ է վնասվածքից ապաքինվելուն: Բրազիլացի ֆուտբոլիստն այլևս ցավեր չի զգում:

Նեյմարի շրջապատը համոզված է, որ նա կկարողանա ընդգրկվել Չեմպիոնների Լիգայի փետրվարի 15-ին կայանալիք Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման հայտացուցակում, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն՝ հղում անելով L’Equipe-ին։

Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով 2021 թվականի նոյեմբերից չի խաղում: