«Պորտուի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Լիվերպուլ»

«Լիվերպուլն» ու «Պորտուն» համաձայնեցրել են կոլումբիացի հարձակվող Լուիս Դիասի՝ անգլիական ակումբ տեղափոխության պայմանները։

Այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Նրա խոսքով՝ մերսիսայդցիները 25-ամյա ֆուտբոլիստի համար կվճարեն 60 միլիոն եվրո (ներառյալ բոնուսները)։ Դիասը, կկնքի 5 տարվա պայմանագիր։