Դուշան Վլահովիչ.«Ցանկանում եմ, որ «Յուվենտուսը» հպարտանա ինձնով»

«Յուվենտուսի» նորեկ Դուշան Վլահովիչն իր առաջին հարցազրույցն է տվել թուրինյան ակումբի մամուլի ծառայությանը։

«Յուվենտուսը»  միշտ մնում է խաղի մեջ՝ մինչև վերջին րոպեն, երբեք չի հանձնվում:

Այս թիմը միշտ առաջին տեղում է: Ամբողջությամբ մարզչի ու թիմակիցներիս տրամադրության տակ եմ, որոնց կփորձեմ օգնել հնարավորինս։

Մենք միշտ ավելին ենք ուզում, ուզում ենք զարգանալ։ Այսօր իմ ծննդյան օրն է, և դա իսկապես գեղեցիկ, հատուկ օր է ինձ համար: Սա իմ երբևէ ունեցած ամենաերջանիկ ծննդյան օրերից մեկն է: Ցանկանում եմ, որ «Յուվենտուսը» հպարտանա ինձնով»,- ասել է Վլահովիչը։