Ֆրենկ Լեմպարդը համաձայնության է հասել «Էվերթոնի» հետ

«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մոտ ապագայում կնշանակվի «Էվերթոնի» գլխավոր մարզիչ։

Այս մասին Twitter-ում հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն պայմանագիր են կնքել՝ հաշվարկված մինչև 2024 թվականի ամառ։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում: