Մադրիդի «Ռեալում» տարաձայնություններ կան

Մադրիդի «Ռեալում» քիչ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստներից շատերը չեն ցանկանում հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդցիները պատրաստ են ձմռանը վաճառել պաշտպան Մարսելոյին կիսապաշտպաններ Գարեթ Բեյլին ու Իսկոյին, սակայն վերը նշված բոլոր ֆուբոլիստները ցանկանում են լքել ակումբը միայն ամռանը ։

Պաշտպան Խեսուս Վալյեխոն և հարձակվող Մարիանո Դիասը չեն ցանկանում հեռանալ Մադրիդի «Ռեալից», քանի որ դեռ ակնկալում են թիմում հնարավորություն ստանալ։

Ակումբը նախատեսում է լուծել ծագած խնդիրները, առանց կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելու: