Կարիմ Բենզեման նորից դատավարական խնդիրներ ունի

Դատարանը ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մաթյո Վալբուինին շանտաժի ենթարկելու գործով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հաշիվներից գանձել է  230 հազար եվրո։

150.000 եվրո կուղարկվի «Օլիմպիակոսի» ֆուտբոլիստին բարոյական վնասի փոխհատուցման համար, 80.000՝ դատական ​​ծախսերը հոգալու համար։

Բենզեմայի փաստաբանները բողոք են ներկայացրել այս որոշման դեմ։

Հիշեցնենք, որ նոյեմբերին Կարիմը մեղավոր էր ճանաչվել շանտաժի փորձին մեղսակցության մեջ:

Նա դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի։