«Բարսելոնան» առաջարկ է ստացել «Կամպ Նոու» ստադիոնի վերաբերյալ

Երաժշտական հոսքային Spotify ընկերությունը  քննարկում է «Բարսելոնայի» հետ համագործակցությունը։

Ինչպես պարզաբանում է Catalunya Ràdio-ն, ընկերությունը կարող է ոչ միայն դառնալ տիտղոսային հովանավոր, այլև գնել «Կամպ Նոու» մարզադաշտի անվանակոչման իրավունքը։

Կողմերը բանակցում են գործարքի ֆինանսական մասի վերաբերյալ: