Պաշտոնական. Դուշան Վլահովիչը՝ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ

«Յուվենտուսը» պաշտոնապես ձևակերպեց «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի տեղափոխությունը։ Այս մասին հայտնում է Ա Սերիայի պաշտոնական կայքը։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ գործարքի արժեքը կազմել է 75 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Պայմանագրով սերբ ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում կվաստակի 7 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչն Ա Սերիայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: