Կրիշտիանու Ռոնալդու. «Ձեր մոտիվացիան ու սերը ինձ պատում են հպարտությամբ»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։

«Ուշադիր լսեք, քանի որ այն, ինչ ես պատրաստվում եմ ասել, բխում է սրտիցս։

Դուք իմ շարժառիթն եք առաջ գնալու, ֆուտբոլ խաղալու։ Առանց ձեզ ֆուտբոլը կդառնա ավելի դատարկ, քանի որ մեզ առաջնորդում են երկրպագուները։

Ջերմության զգացումը, որ տալիս եք, ձեր մոտիվացիան ու սերը ինձ պատում են հպարտությամբ։

Բառեր չունեմ դա արտահայտելու համար, բայց ուզում եմ ասել. շնորհակալություն բոլորիդ, որ  կիսում եք ձեր սերը մեզ հետ, մենք իսկապես գնահատում ենք դա»: