Թոմաս Տուխելը խնդիրներ ունի ակումբի առաջատարների հետ

«Չելսիի» մի քանի աստղեր դժգոհ են ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելից, հայտնում է Marca-ն՝ վկայակոչելով The Athletic-ին։

Ըստ աղբյուրի՝ հարձակվող Ռոմելու Լուկակուն և մի քանի այլ ֆուտբոլիստներ դժգոհ են Տուխելի աշխատանքից։ Նշվում է, որ նրանց ոգևորում են հանդիպումների ժամանակ Տուխելի հասցեին հնչող կոշտ քննադատությունները։ Ոմանք նույնիսկ մտածում են ակումբից հեռանալու մասին: