Ֆլորենտինո Պերեսը գերշահավետ գործարք է կնքել

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը համաձայնության է եկել սպորտային օբյեկտներ շահագործող ամերիկյան Lgends ընկերության հետ համագործակցության շուրջ։

Գործարքը նախատեսված կլինի 25 տարի ժամկետով: Համագործակցության արդյունքում ստադիոնի եկամուտը տարեկան 150 միլիոն եվրոյից պետք է հասնի 400-440 միլիոնի։  «Սանտիագո Բեռնաբույում» կանցկացվեն տարբեր միջոցառումներ՝ համերգներ, իսկ մոտակայքում կկառուցվեն սրճարաններ ու խանութներ։