«Ատլետիկոյի» առանցքային ֆուտբոլիստը բաց կթողնի «Բարսայի» հետ առաջիկա խաղը

Մադրիդի «Ատլետիկոյի» բրազիլացի պաշտպան Ֆելիպեի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

32-ամյա ֆուտբոլիստը մեկուսացվել է և հետևում է առողջապահական մարմինների խորհուրդներին։ Փետրվարի 6-ին «Ատլետիկոն» կմրցի «Բարսելոնայի» հետ, Ֆելիպեն ամենայն հավանականությամբ, բաց կթողնի հանդիպումը։

Այս մրցաշրջանում Ֆելիպեն մադրիդցիների կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։