Ուսման Դեմբելեն համաձայն է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն մտածում է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբից հեռանալու մասին, հայտնում են Cadena Ser-ը և Sport.es-ը:

24-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրը ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Օրեր առաջ կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին ասել էր, որ Դեմբելեն պետք է անհապաղ հեռանա «Բարսելոնայից», քանի որ հավատարիմ չի եղել նախագծին։

Ինքը՝ ֆրանսիացին, որոշել էր մնալ ակումբում առնվազն մինչև ամառ և հեռանալ որպես ազատ գործակալ, սակայն մտափոխվել է գլխավոր մարզիչ Չավիի հետ անձնական հանդիպումից և ակումբի ղեկավարության հետ բանակցություններից հետո։