«Արսենալի» ղեկավարությունը մտավախություններ ունի

«Արսենալը» ցանկանում է պայմանագիր կնքել հարձակվողի հետ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի ներկայացուցիչները պարզապես օգտագործել են իրենց հետաքրքրությունը «Յուվենտուսի» հետ բանակցելու համար։

Աճում են մտավախությունները, որ «Արսենալը» չի հասցնի ձեռք բերել հարձակվողի ձմռանը:

«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակով, սակայն իսպանական ակումբը հայտնել է, որ ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ 90 միլիոն եվրո, իսկ լոնդոնցիները պատրաստ չեն այդքան վճարել: