Անդոնի Սուբիսարետա. «Երբեք չեմ ունեցել այն զգացումը, որ գտնվում ենք տնտեսական ճգնաժամի մեջ»

«Բարսելոնայի» նախկին մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան պատմել է, թե ինչ է մտածում կատալոնական ակումբում նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուի աշխատանքի մասին։

«Երբ ես ակումբում էի, ինձ մոտ տպավորություն չստեղծվեց, որ ամեն ինչ վատ է ընթանում:

Երբեք չեմ ունեցել այն զգացումը, որ գտնվում ենք քաոսային տնտեսական ճգնաժամի մեջ։

Բարտոմեուի հետ, մենք հաղթեցինք Չեմպիոնների Լիգայում և Լա Լիգայում»,- Սուբիսարետայի խոսքերն է մեջբերում Marca-ն։