«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը որակազրկվել է Չեմպիոնների Լիգայի 3 խաղով

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը ՈւԵՖԱ-ի կողմից խստորեն պատժվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Լայպցիգի» (1:2) դեմ հանդիպմանը խաղադաշտից հեռացվելու համար։

Այդ խաղում անգլիացին կոպիտ խախտում է կատարել, իսկ հետո ընդհարվել է մրցակցի ֆուտբոլիստների հետ:

Ի սկզբանե, 31-ամյա խաղացողը որակազրկվել էր 1 հանդիպումով, սակայն այժմ նա բաց կթողնի 3 խաղ։

Այսպիսով, Ուոքերը «Սիթիին» չի օգնի  Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի 2 խաղերում, ինչպես նաև 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը, եթե «քաղաքայինները» դուրս գան այդ փուլ: