Եվրոպական 2 գրանդ ակումբ հարցում է կատարել Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ

«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է մրցաշրջանի մնացած հատվածն անցկացնել այլ ակումբում։

«Զինագործները» պաշտոնական հարցումներ են ստացել «Բարսելոնայից» և «Յուվենտուսից»՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ժամկետով 32-ամյա խաղացողի հնարավոր վարձակալության վերաբերյալ, հայտնում է The Athletic-ը:

Սպասվում է, որ բանակցությունների ժամանակ շեշտը դրված կլինի գաբոնցի ֆուտբոլիստի աշխատավարձի, որը կազմում է շաբաթական մոտ 350000 ֆունտ և պայմանագրի տևողության վրա: «Արսենալը», հնարավոր է, պնդի, որպեսզի վարձակալությունը երկարաժամկետ լինի:

Հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան այլևս հույսեր չի կապում Օբամեյանգի հետ։