«Բարսելոնան» ցանկանում է գնել «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատային, որի իրավունքները պատկանում են «Ատլետիկոյին», գրում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան մեկնել է Մադրիդ՝ «Ատլետիկոյի» ղեկավարության հետ քննարկելու ֆուտբոլիստի տրանսֆերը:
Նշվում է, որ մադրիդցիները միայն դիտարկում են 29-ամյա հարձակվողին վաճառելու տարբերակը: