Անդրեաս Քրիստենսենը պահանջ է ներկայացրել «Չելսիին»

Պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, ով ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ, դեռևս չի պայմանավորվել «Չելսիի» հետ նոր պայմանագրի շուրջ։

Փոխելով գործակալին՝ դանիացին նոր պայմանագրով լոնդոնյան ակումբից պահանջել է տարեկան մոտ 12 միլիոն ֆունտ ստերլինգ (տարեկան 14,4 միլիոն եվրո) աշխատավարձ, ասել է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։

«Բավարիայի» համար Քրիստենսենը գլխավոր   տրանսֆերային նպատակն է։ Ակումբը ցանկանում է, որ նա փոխարինի Նիկլաս Զյուլեին, ով հաստատ չի երկարաձգի պայմանագիրն ու ամռանը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Բարսելոնան», սակայն նրա համար պայքարում առաջատարը «Բավարիան» է: