Պեդրի. ««Բարսան» ճիշտ ուղու վրա է. Ակումբը միշտ պետք է պայքարի բոլոր տիտղոսների համար»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին հիշել է այն օրերը, երբ կատալոնական ակումբում խաղում էին Կարլես Պույոլը, Չավին և Անդրես Ինյեստան։

«Դա շատ բան է ասում, քանի որ մենք խոսում ենք պատմության լավագույն «Բարսայի» մասին։

Բայց ես վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ առաջիկա տարիներին մեծ առաջընթաց գրանցելու համար:

Ակումբը միշտ պետք է պայքարի բոլոր տիտղոսների համար»,- ասել է Պեդրին GQ-ին: