«Արսենալը» Դուբայում հավաքին մեկնել է առանց Օբամեյանգի

«Արսենալը» մեկնել է Դուբայ՝ այնտեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով:

The Athletic-ը հայտնում է, որ հավաքին մասնակցող ֆուտբոլիստների թվում չկա «զինագործների» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Հիշեցնենք, որ գաբոնցի ֆուտբոլիստը դեկտեմբերից չի խաղում «Արսենալում», քանի որ խախտել էր կարգապահական կանոնները և զրկվել թիմի ավագի թևկապից: