«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել

«Բարսելոնան» ակումբի տնօրենների խորհրդի հերթական նիստից հետո հայտարարություն է տարածել.

«Երեքշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, կհրապարակվեն նախորդ նախագահության տարիներին ակումբի ղեկավարման ընթացքում թույլ տված հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով իրականացված մանրամասն հետաքննության և ֆինանսական աուդիտի արդյունքները։

Հետաքննության ընթացքում բացահայտված փաստերն արդեն ներառվել են «Բարսելոնայի» դատախազություն ուղարկված զեկույցում»,- ասվում է կատալոնական ակումբի հայտարարության մեջ։

«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն պաշտոնավարել է 2014 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբերը։