Ռոդրիգոն նշել է լավագույն ֆուտբոլիստին, ում հետ երբևէ խաղացել է

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն խոսել է իր թիմակցի՝ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին.

«Մի անգամ Մոդրիչը մոտեցավ ինձ և ասաց. «Դու ինձ հարգում ես, և հաշվի առնելով իմ տարիքը՝ ես ասես քեզ համար հայր լինեմ»: Այդ ժամանակվանից ի վեր նա ինձ սկսեց իր որդին անվանել, իսկ ես՝ հայր։

Նրա հետ խաղալը հաճույք է։ Լուկան լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ խաղացել եմ։ Նման փոխհարաբերություններ ունենալն ուղղակի հրաշալի է»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։