Լիոնել Մեսսին գրանցել է կարիերայի վատագույն ցուցանիշը

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնության 12 խաղում 1 գոլ է խփել, ինչը արգենտինացու կարիերայի վատագույն արդյունքն է ներքին առաջնության խաղում խփած գոլերի առումով, հայտնում է Stats Foot-ը Twitter-ում։ Լեոն չի հարմարվում փարիզյան ակումբում, ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվումՙ որ նրա ընտանիքը նույնպես չի հարմարվում ֆրանսիայում: