«Անտուան Գրիզման. ««Ատլետիկոյում» ինձ երջանիկ եմ զգում»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը հայտարարել է, որ երջանիկ է մադրիդյան ակումբ վերադառնալուց հետո և չի ցանկանում տեղափոխվել այլ թիմ։

«Հուսով եմ, որ «Ատլետիկոն» իմ կարիքը կունենա այնքան ժամանակ, քանի դեռ ես կկարողանամ պահպանել խաղի տեմպը և բավարարել  մարզչի պահանջները: Ուզում եմ ևս մեկ գեղեցիկ պատմություն կերտել. Այստեղ ես ինձ երջանիկ եմ զգում,  և չեմ ցանկանում կրկին փոխել ակումբը»,- ասել է Գրիզմանը: