Հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Մադրիդի «Ռեալը» Լուկա Յովիչի ապագայի վերաբերյալ

Հարձակվող Լուկա Յովիչը ձմռանը չի կարողանա հեռանալ Մադրիդի «Ռեալից», հայտնում է Marca-ն։

Մադրիդցիները բարդ իրավիճակում են հայտնվել քանի, որ հարձակվողներ Կարիմ Բենզեման ու Մարիանո Դիասը վնասվածք ունեն։ Թեև ֆուտբոլիստների վերականգնումը շատ ժամանակ չի խլի, սակայն այդ ընթացքում կայանալիք խաղերը կարող են վճռորոշ լինել մայրաքաղաքային թիմի համար, ուստի, նրանք վախենում են հարձակման գիծն էլ ավելի թուլացնելուց։

Յովիչի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Արսենալը», սակայն սերբի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ չի եղել, իսկ «Ռեալը» այժմ շահագրգռված չէ վաճառել Լուկային։