Ջեսի Լինգարդի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև տարաձայնություններ են առաջացել

Կիսապաշտպան Ջեսի Լինգարդը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է The Telegraph-ը։

29-ամյա ֆուտբոլիստը զայրացած է, քանի որ իրեն վարձավճարով թույլ չեն տվել հեռանալ: Ֆուտբոլիստը ցանկանում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավորինս շուտ հավանություն տա իր «Նյուքասլ» տեղափոխությանը:

Անգլիացին կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» իրեն արժանի հարգանք չի ցուցաբերում: