ԱՊԼ-ի կանոնակարգում փոփոխություններ կլինեն

Անգլիայի Պրեմիեր Lիգան մի շարք փոփոխություններ է կատարել կորոնավիրուսի պատճառով խաղերի հետաձգման կանոններում։

Այժմ բոլոր ակումբներից պահանջվում է ապացույցներ ներկայացնել, որ թիմի առնվազն չորս անդամի՝ COVID-19-ի թեստը դրական է եղել:

Այժմ խաղերը կչեղարկվեն միայն թիմերից մեկում չորս վարակված ֆուտբոլիստի առկայության դեպքում։ Այս նորամուծությունը արժանացել է Պրեմիեր Լիգայի ակումբների հավանությանը: